Գին
26000 դր.
Կատեգորիա
Քանակ

Ծիրանի ճյուղերից պատրաստված ականջօղեր: Սև պատինա, ագատ:

Տերևի չափսերը՝ 7×1,5 սմ

Քաշը նետտո՝ 14 գ

Բոլոր զարդերը պատրաստված են իսկական տերևներից՝ պղնձով ծածկված (գալվանոպլաստիկայի եղանակի կիրառմամբ): Պղնձի շերտը բավական ամուր է, որպեսզի զարդը չկոտրվի կրելիս և պատշաճ պայմաններում պահելիս: Պետք չէ փորձել ծռել տերևը կամ ուժեղ հարվածել նրան: Նաև ցանկալի է խուսափել երկարատև ջրի ազդեցությունից և արագ չորացնել թրջված զարդը:

Որոշ զարդեր պղնձի վրայից ծածկված են արծաթի կամ ոսկու շերտով՝ արծաթաջրված կամ ոսկեջրված են: Այդ շերտը շատ բարակ է և կարող է ժամանակի հետ մաշվել: Այդ դեպքում այն կարելի է հեշտությամբ վերականգնել ոսկերչի մոտ՝ կրկին հանձնելով արծաթաջրման կամ ոսկեջրման: Մնացած զարդերը սովորաբար ծածկվում են պատինայով, այսինքն պղինձը արհեստականորեն ծերացվում է՝ ստանալով մուգ կամ կապտականաչ երանգներ:

Բոլոր աշխատանքները, բացառությամբ արծաթաջրված կամ ոսկեջրվածների, ծածկված են թափանցիկ լաքի պաշտպանիչ շերտով՝ զարդի մգեցումից և մաշկին կամ հագուստին գույն տալուց խուսափելու համար: