Սպիրտաչափերի АСП-1 հավաքածուն նախատեսված է սպիրտի  չափման համար:
Հավաքածուն կազմված է 11 սպիրտաչափերից АСП-1 (0-10%, 10-20%, 20-30%, 30-40%, 40-50%, 50-60%, 60-70%, 70-80%, 80-90%, 90-100% և 95-105%).
Պրոֆեսոնալ, լաբորատոր սարք `ջրային լուծույթներում էթիլային սպիրտի ծավալի մասնաբաժնի առավել ճշգրիտ չափման համար:
Սպիրտաչափի հետ աշխատելիս պետք է պահպանել մի շարք պայմաններ: Սպիրտաչափը պետք է լինի մաքուր և չոր, որպեսզի ապահովի հետազոտվող նյութի լավ թրջումը: Դրա համար այն ողողում են ջրով և չորացնում: Հետազոտվող սպիրտային լուծույթը լցնում են գլանի մեջ, որի տրամագիծը պետք է մեծ է սպիրտաչափի լայնացած մասի տրամագծից: Հեղուկը պետք է լցնել դանդաղ, գլանի պատերով, որպեսզի մակերեսին չգոյանա փրփուր, գլանը տեղադրում են հորիզոնական մակերեսի վրա: Փորձնական սուզումով հավաքածուից ընտրում են տեսակարար կշռին համապատասխան ինտերվալով սպիրտաչափը: Սպասում են 10 րոպե մինչև հեղուկը և սպիրտաչափը ընդունեն միևնույն ջերմաստիճանը, որը պետք է լինի այն սպիրտաչափի ջերմաստիճանային սանդղակի տիրույթում: Սպիրտաչափը բռնելով նեղ հատվածից զգուշորեն սուզում են հեղուկի մեջ մինչև զգացվի, որ այն սկսել է դանդաղ սուզվել և բաց են թողնում: Սպիրտաչափի և հեղուկի հպման տեղում կատարում են հաշվառումը՝ ըստ սանդղակի և հեղուկի մակերևույթի մինիսկի: Ֆիքսում ենք սպիրտաչափի սանդղակի տվյալը, որից հետո սպիրտաչափը շգույշությամբ հանում ենք  հեղուկի միջից:
Արժեքը 120000 դրամ