Գինու տեսակ
Խաղողի տեսակ
Թնդությունը՝
13.5%
Բերքահավաքի տարեթիվը`
2017
Սուլֆիտների առկայություն`
+
Շաքարը՝
մինչև 4.0 գ/լ
Տիտրվող թթվայնությունը`
3.5 գ/լ և ավել
Գինեգործը՝
Ժան Պոլ Բերգեր
Շշի տարողությունը`
750 մլ
Հնացում`
Գինին ֆերմենտացվում է կարասներում և հնացվում է հայկական կաղնուց պատրաստված տակառներում 18 ամսվա ընթացքում:
Համադրվող սննդատեսակը`
Խորհուրդ է տրվում մատուցել մսային ուտեստների, պինդ պանիրների հետ 18-20 °C ներքո:

«Ոսկեվազ Կարասի Կոլեկցիա, Հաղթանակ»-ը այն հազվագյուտ հայկական գինիներից է, որն արտացոլում է Հաղթանակ խաղողի տեսակը իր տերուարով: Այս գինին պատրաստված է հնագույն վազերից քաղված Հաղթանակ խաղողից, որն աճում է ծովի մակերևույթից 1000մ բարձրության վրա: Գինու պատրաստման համար կիրառվել է գինեգործական երկու գործիքի՝ կարասի և հայկական կաղնուց պատրաստված տակառի ներդաշնակ համադրությունը: Այս գինին արտացոլում է Հայաստանի իրական բնույթը: