Կատեգորիա
Գինու տեսակ
Խաղողի տեսակ
Թնդությունը՝
13,5%
Բերքահավաքի տարեթիվը`
2020
Սուլֆիտների առկայություն`
67,42 մգ/դմ³
Շաքարը՝
0,7 գ/լ
Տիտրվող թթվայնությունը`
4,45 գ/լ
Շշի տարողությունը`
750 մլ
Համադրվող սննդատեսակը`
թռչնամիս, ծովամթերք, պանիր

Այս եզակի և նուրբ համադրությամբ սպիտակ գինին պատրաստված է հրաբխային լեռնաշխարհին բնորոշ, հայտնի Ոսկեհատ խաղողի տեսակից, որն աճում է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ռինդ բնակավայրի հարևանությամբ գտնվող, 1450 մ բարձրության վրա սփռված խաղողի այգիներում: Այն խմորվում է կաղնու տակառներում: Խմելուց առաջ թույլ տվեք որպեսզի գինին արթնանա, բացահայտի Ոսկեհատ խաղողին բնորոշ բազմաշերտ, նրբագեղ համային գաղտնիքները` սպիտակ մրգերի, մարգագետնային ծաղիկների, վանիլի նուրբ երանգներ, մարմնեղ ներդաշնակ համ` համեմված հաճելի թթվությամբ: